Մամուլ

«Սյունիքում ադրբեջանցիները մեր զինվորներին փետով են ծեծում, ասում են այ ողորմելիներ եկեք ձեզ սիգարետ տանք». Ալեն Ղևոնդյան

«Սյունիքում ադրբեջանցիները մեր զինվորներին փետով են ծեծում, ասում են այ ողորմելիներ եկեք ձեզ սիգարետ տանք». Ալեն Ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի շուրջ ու ՀՀ-ում այնպիսի գործընթացներ են, որոնք որոշելու են Հայաստան պետության լինելիությունը առհասարակ: Սա ցավոք արդեն միտում է, որ շոշափելի տեսանելի է:

Ուկրաինական սցենարը, ուր արդեն Ուկրաինա պետությունը բաժանվում է ՌԴ-ի ու Եվրոպացիների՝ լեհերի, ռումինների և որոշ այլ շահագրգիռ կողմերի միջև, կարող է որոշակի սրբագրումներով տեղայնացվել Հարավային Կովկասում ու հատկապես մեզ վրա:

Բոլոր այն պետությունները որոնք «հաղթելու ենք»-ի քարոզչության կրող դարձան, ամենայն հավանականությամբ որպես պետություն այլևս գոյություն չեն ունենալու. այնտեղ կարող են հաստատվել ազդեցության զոնաներ, կամ մանդատային կառավարիչներ:

Բայց սա ՀՀ-ում իրականում որևէ մեկին այլևս չի հետաքրքրում և ուրեմն այս փաստի հետ մենք՝ որպես հանրույթ, հաշտ ենք:

vran sahman

Հ.Գ. հասել ենք մի կետի, երբ Սյունիքում ադրբեջանցիները մեր զինվորներին փետով են ծեծում, ասում են այ ողորմելիներ եկեք ձեզ սիգարետ տանք. մերոնց զինտեխնիկայի մասին էլ չասեմ, զրո վիճակ: Թող ՊՆ-ն հերքի այս գրածս….

Իսկ եվրոպական դեսպանների ակտիվացումը Սյունիքում այն ներսից տնտեսական ու այլ ծրագրերով մաս-մաս անելու մեջ է ի հակակշիռ ՌԴ-ի ռազմական ներկայացվածության ու Իրանի հայտարարությունների:

Մեկ-մեկ մտածում ես, թե էս ամենը, որ գրում ենք, ու՞մ է պետք, չէ՞ որ մենք՝ որպես հարույթ, արդեն հանձնվել ենք, ու սպասում ենք, որ մեր մասով վերջանական լուծումը լինի ու մենք նորից սկսենք իրար կոկորդ կրծել, որ ենթակա «պետությունում» սատրապ դառնանք սրա կամ նրա շահերի ու քմահաճույքների սպասարակու»:

Կիսվել էջում