Մամուլ

Սյունիքի զորամասից կորած զինվորին գտել են, հանգստանում էր ընկերոջ տանը

Սյունիքի զորամասից կորած զինվորին գտել են։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտել են զորամասն ինքնակամ լքած զինվորին։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՌՈ աշխատակիցները մեծ օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները երևի հետո»,- գրել է Հովհաննիսյանը։

Share