ՄամուլՏեսանյութ

Սյունեցիները փակել են Կապան-Երևան ավտոճանապարհը. հնչել են կրակոցներ (Տեսանյութ)

Սյունեցիները փակել են Կապան-Երևան ավտոճանապարհը. հնչել են կրակոցներ (Տեսանյութ)

Սյունեցիները փակել են Կապան-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի պետությունը քայլեր ձեռնարկի սահմանների անվտանգության հարցով: Նշենք, որ Սյունիքի մի շարք դիրքերում թշնամու դիմաց կանգնած են գյուղացիներից կազմված կամավորական ջոկատներ:

Թշնամին եկել նստել, սաղ օրը կայֆավատ է լինում մեր վրա, սա ի՞նչ բան է, ով է պատասխան տալու, մարդ չկա՞, չենք հասկանում։ Ասաց Սյունիքի մարզի բնակիչներից մեկը՝ դիմելով մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալին։

boxoqi akcia 2

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է՝ սյունեցիները ճանապարհ են փակել, պահանջում են ապահովել իրենց անվտանգությունն ու ճշգրտումներ մտնցել սահմանների հետ կապված։

«Դուք հասկանու՞մ եք ինչի ենք մենք հիմա էսքանով ստեղ հավաքվել։ Ռուսը մեր ընկերն է, մեր բարեկա՞մ է, ուրեմն հենց իրենց ենք խնդրում, թող էս հարցին լուծում տան», ասում էին բողոքի մասնակիցները։

Տեսանյութը ստորև

Share