Շոու-բիզնես

Սիլվա Հակոբյանն իր տարեդարձի առթիվ հրապարակել է դստեր առաջին լուսանկարը

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր նշում է իր 31-ամյակը։ Նա իր ծննդյան տարեդարձի առթիվ ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ 2 ամսական Միլայի առաջին լուսանկարը։

Երջանիկ մայրիկը լուսանկարին կից գրել է. «Ծննդյանս ամենաթանկ նվերը, իմ Միլա»։

Հիշեցնենք՝ Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել օգոստոսի 6-ին։

Կիսվել էջում