Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը պատրաստվու՞մ է վերադառնալ քաղաքականություն

Bavnews.am-ի տեղեկությունների համաձայն քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, որ Միքայել Մինասյանը մոտ ապագայում պատրաստվում է նախկին իշխանության ղեկավարումն իր ձեռքը վերցնելու և զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ:

Վատիկանում Միքայել Մինասյանը ՀՀ դեսպան է աշխատել մոտ 5 տարի և անցած տարի հեղափոխությունից հետո՝ նոյեմբեր ամսին հետ է կանչվել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մինասյանը հարցազրույց է տվել կայքերից մեկին եւ ասել, որ Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել ԱԺ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետեւ մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։

Կիսվել նյութով