Մամուլ

Սերժ Սարգսյանը մաքրվում է օդիոզ ֆիգուրներից․ նա ՀՀԿ-ականների չվարկաբեկված եռյակ է ստեղծել և ծրագիր մշակել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել՝ մաքրվել օդիոզ ֆիգուրներից։ Նա ընտրել է ՀՀԿ հնարավորինս չվարկաբեկված և ինտելեկտուալ 3 դեմք՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, որոնք պետք է իրականացնեն ռեստարտը եւ որոնք ընդունելի են Արևմուտքում։ Իսկ ԱՄՆ իշխանությունը, ըստ լուրերի, անգամ ողջունում է այս «ռեստավրացիան»։

Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդիպում է քաղաքական ընդլայնված կազմի կամ «առողջացման ծրագիր մշակող եռյակի» հետ, քննարկում, թե ինչպես վերականգնել ՀՀԿ-ի հեղինակությունը և չպարտվել ընտրություններում։ ՀՀԿ-ից չհերքեցին, որ նման պրոցես կա։ Նրանք կարծում են, որ ընտրություններին պետք է մասնակցել թեկուզ 10-15 հոգանոց, բայց «մաքուր» ցուցակով»։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով