Մամուլ

Սգի մեջ եմ և չեմ ցանկանում, որ այս դեպքը քաղաքականացվի. վրաերթի ենթարկված կնոջ հայր

Սգի մեջ եմ և չեմ ցանկանում, որ այս դեպքը քաղաքականացվի. վրաերթի ենթարկված կնոջ հայր

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա Սոնա Մնացականյանի ծնողները հայտնի բժիշկներ են: Հայրը՝ տրավմատոլոգ, մայրը՝ մանկաբույժ:

«Հիմա սգի մեջ եմ, չեմ ցանկանում խոսել, բայց չեմ ցանկանում, որ այս դեպքը քաղաքականացվի, կաշխատեմ այնպես անել, որ չքաղաքականացվի. այդ ամենը թող մնա հետագային»,- Aravot.am-ին ասաց մահացած կնոջ հայրը:

sona mnacakanyan

Նա ասաց նաեւ, որ կպարզի դեպքի հանգամանքներն ավելի ուշ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

Նշենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 29-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով