Շոու-բիզնես

«Սա իմ վերջին գրառումն է․ Կյանքն այնքան երկար չէ, որ ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին»

Դերասան Սարգիս Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ վերջին անգամ․

«Սա իմ վերջին գրառումն է Facebook սոց. ցանցում: Ինչու՞, ասեմ. ոչ մի երջանիկ, ոչ մի ուրախ ու կյանքով լի հայտարարություն, նկար, գրառում ես չեմ տեսնում։ Միայն քաղաքականություն, միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ։

Սարսափելի հոգեկան ապրումներ եմ ունենում յուրաքաչյուր գրառում կարդալուց ու խոսքը արդարության կամ անարդարության մեջ չէ այլ ջերմության, բարության, հոգու խաղաղության ու դրական լիցքերի, որոնք ի սպառ բացակայում են: Ամեն անգամ Facebook մտնելիս սարսափում եմ, դժբախտանում եմ, տխրում ու հիասթափվում եմ։

Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին, հիմար կամ խելոք, բայց չարով լցված անհամեմատ գերիշխող մտքերին։ Ես կողմնակից եմ ժպիտին, ուրախ մտքերին, դրական քոմենթներին ու բարին քարոզող վիդիոներին։ Օրս փչանումա Facebook մտնելուց հետո։ Կներեք… Հաջողություն, բայց միայն Facebook ում, ես Ձեր հետ եմ ինչքան ուրախ ու գեղեցիկ վայր կա այնտեղ։ էստեղ շունչս չի հերիքում»։

 

Կիսվել նյութով