Մամուլ

Սամվել Կարապետյանը 5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում եւ Արցախում հումանիտար ծրագրերի համար

Սամվել Կարապետյանը 5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում եւ Արցախում հումանիտար ծրագրերի համար

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը 5 մլն դոլար է հատկացրել հումանիտար եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացման ապահովումը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը:

«Իմ ընտանիքը միշտ կանգնել է իր ժողովրդի կողքին: Նաեւ հիմա ենք կանգնած: Հորս որոշմամբ այսօր օգնության հերթական տրանշն է հատկացվել: 5 մլն դոլար կծախսվի հումանիտար եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացման ապահովումը:

Սամվել Կարապետյան

Ես անընդհատ տեսնում եմ, թե անկախ հնարավորություններից՝ ինչպես ենք մենք, մեզնից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ավանդ բերում ընդհանուր մեծ գործին:

Այսօր մեր գործողություններից կախված կլինի այն, թե ինչպիսի օրինակ կծառայենք մեր երեխաներին եւ ինչպիսին կլինի մեր Հայրենիքը վաղը: Մենք կկարողանանք, ես հավատում եմ»,- նշել է Սարգիս Կարապետյանը:

Կիսվել նյութով