Աշխարհ

Ռուսաստանը նկատողություն է տվել․ Սերգեյ Լավրովի ապտակը ադրբեջանական կայքերին

Ռուսաստանը նկատողություն է տվել․ Սերգեյ Լավրովի ապտակը ադրբեջանական կայքերին

Ադրբեջանը ստիպված է եղել փոփոխություն կատարել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի մոսկովյան հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրության սկզբնական տեքստում:

Այդ փոփոխությունը ստիպված ադրբեջանական կողմն արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը Սերգեյ Լավրովի խոսքերը ճիշտ չի մեկնաբանել:

Նշվում էր նաև, թե Սերգեյ Լավրովը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքները, այդ թվում, տարածքներն ազատելու հարցեր:

Սակայն ռուսական կողմի տարածած հաղորդագրոոթյան մեջ նշվում էր, թե «կողմերի ուշադրության կենտրոնում է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ լեռնային-ղարաբաղյան կարգավորման վիճակը և հեռանկարները:

Կիսվել նյութով