Աշխարհ

Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի կորոնավիրուսի ախտորոշման 20 հազար թեստ

Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի կորոնավիրուսի ախտորոշման 20 հազար թեստ

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 20 հազար թեստ կորոնավիրուսը ախտորոշելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան։

«Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար:

Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների համար»,- ասել է Պոպովան։

Կիսվել նյութով