Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի ու քաղաքացիների միջև հանդիպումը լեփ-լեցուն դահլիճում է ընթանում (ֆոտո)

Ռոբերտ Քոչարյանի ու քաղաքացիների միջև հանդիպումը լեփ-լեցուն դահլիճում է ընթանում (ֆոտո)

«Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու քաղաքացիների միջև հանդիպումը:  Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է քաղաքացիների պահանջով, այն փակ է լուսաբանման համար, լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դահլիճ:

Քոչարյանը շենք է մտել կինոթատրոնի հետնամուտքից: Հանդիպմանը մասնակցում են նաև «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ` Արամ Վարդևանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը:

Հանդիպմանը ներկա է նաև որդին` Լևոն Քոչարյանը, որն էլ խոստացել էր նախաձեռնել այս հանդիպումը: Թեպետ հանդիպումը փակ է լուսաբանման համար, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց որոշ մանրամասնել ճշտել ներսից:

Քոչարյանին քաղաքացիներից մեկը հարց է տվել, թե երբ է պատրաստվում երկրորդ նախագահը վերադառնալ, առաջնորդել ժողովրդին ու վերջապես հանել երկիրն այս ծանր վիճակից:

qocharyan handipum

«Դուք ասում եք, որ ես կրկին պիտի առաջնորդ դառնամ, գնանք առաջ: Սակայն այն, ինչ ասում եք, ես վստահ չեմ, որ արտացոլում է իրականը պատկերը, այսինքն` արդյոք բոլորն են այդ կարծիքին, թե ոչ:

Եթե իսկապես այդպես է, ապա այո, իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ»,- պատասխանել է Քոչարյանը` հավելելով սակայն, որ այս պահի դրությամբ ինքը չունի հստակ գնահատական, թե ինչպես է տրամադրված ողջ ժողովուրդը:

«Հասկանու՞մ եք, որ հիմա ես այդ գնահատականների մեջ սխալվեմ, հերթական անհաջողությունն ենք ունենալու, հետո բոլորդ ինձ ասելու եք, թե ինչու այսպես եղավ: Դուք ինձ հետո ասելու եք` Դուք էիք առաջնորդը, դուք չպիտի առաջնորդվեիք էմոցիաներով:

hayasdan dashinq

Եթե իրոք այդ գնահատականը ճիշտ է, որ ժողովուրդը զարթնել է, ապա այո, մենք կսկսենք, կսկսենք լրիվ ուրիշ տեմպով ու ուրիշ կարգախոսներով»,- հավելել է նա:

Հանդիպումը ընթանում է լեփ-լեցուն դահլիճում: Ներկաների զգալի մասն անգամ կանգնած է լսում Քոչարյանին: Մյուսներին էլ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս ներս մտնել, քանի որ իրոք տեղ չկա:

Կիսվել նյութով