Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են մարդատար Gazel-ն ու Opel-ը․ կա 10 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են մարդատար Gazel-ն ու Opel-ը․ կա 10 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Opel և Երևան-Արթիկ երթուղին սպասարկող մարդատար Gazel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած րտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

gazel avtovtar aragacotn

Օպերատիվ են գործել նաև Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վիրավորներից մի քանիսին քաղաքացիներն ու փրկարարները պատգարակներով են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

gazel avtovtar

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։ Վիրավորներից 4-ին հիվանդանոց են ուղեկցել վերջիններս և Ապարանի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Արա Սարգսյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Opel-ն էլ գլխիվայր շրջվել է։

Կիսվել նյութով