Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից:
Քիչ առաջ Զվարթնոց օդանավակայանում Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել երկիրը։ Իրավապահները թույլ չեն տվել։
Նշենք, որ 2-րդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:


