Մամուլ

Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով մեկնել է Մոսկվա

Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով մեկնել է Մոսկվա

Դեկտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին հաղորդում է ՀՀ 2րդ Նախագահի գրասենյակը:

ռոբերտ քոչարյան

Նշենք, որ դեռևս հոկտեմբերի վերջերին՝ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էին մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

Սակայն հանդիպումը չեղյալ հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի հանկարծակի կորոնավիրուսով վարակվելու փաստով։

Կիսվել էջում