ԱշխարհԺամանց

ՌԴ-ում բնակվող կինը հայերեն է սովորել՝ բանակից նամակները «գաղտնազերծելու» համար

ՌԴ-ում բնակվող կինը հայերեն է սովորել՝ բանակից նամակները «գաղտնազերծելու» համար: Կրասնոդարի երկրամասի Տուապսեի 60-ամյա բնակիչ Նազիկ Մանուկյանը սկսել է ուսումնասիրել հայերենը, որպեսզի կարդա սկեսրայրի նամակները, որոնք ուղղված են եղել սկեսրոջը:

Մանուկյանն ասում է, որ սկեսուրը չի ցանկացել, որ իր մահից հետո նամակներն անհետանան, ցանկացել է, որ իր երեխաներն ու թոռները նույնպես իմանան դրանց բովանդակության մասին:

«Օր չկար, որ սկեսուրս չհիշեր իմ ամուսնու հորը՝ իր «թանկագին Հարութ»-ին: Շաբաթը մեկ անգամ նա սունդուկից անպայման հանում էր նամակների կապոցը, նստում բազկաթոռին և, ակնոց դնելով, նայում էր տառերին, որոնք ավելի շատ նման էին նկարների»,- կնոջ խոսքերը մեջբերում է Туапсинские вести-ն:

ՌԴ-ում բնակվող Նազիկից մի քանի ամիս է պահանջվել, որ սովորեր բարդ հնչյունաբանությամբ հայերեն այբուբենի տառերը և կարդար առաջին նամակը:

Սկեսրայրի նամակներից Նազիկ Մանուկյանը պարզել է, որ նա բանակից է գրել 1940-ականների վերջին: Գրեթե ամեն շաբաթ նա նամակներ էր ուղարկում ՝ հայտարարելով իր սերը կնոջ հանդեպ:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել նյութով