Աշխարհ

Ջորջ Սորոսը խոսել է կորոնավիրուսի մասին

Ջորջ Սորոսը խոսել է կորոնավիրուսի մասին

ԱՄՆ-ը պետք է խուսափի Չինաստանի հետ սերտ համագործակցությունից, որպեսզի պաշտպանի իր ժողովրդավարությունը, կարծում է միլիարդատեր Ջորջ Սորոսը։

News.am-ի փոխանցմամբ՝ գերմանական Augsburger Allgemeine թերթին տված հարցազրույցում Սորոսը հայտարարել է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ լարվածությունը եւ կորոնավիրուսի համավարակի տարածման մեջ Չինաստանին ուղղված Դոնալդ Թրամփի մեղադրանքները բարդացնում են վիրուսն արմատախիլ անելու հավանական համատեղ ջանքերը։ Սակայն Սորոսն ինքը Պեկինի հետ ավելի սերտ հարաբերությունների կողմնակից չէ։

«Շատերն ասում են, որ մենք պետք է սերտորեն համագործակցենք Չինաստանի հետ (համավարակի դեմ պայքարում), սակայն ես դրա կողմնակիցը չեմ,- ասել է նա,- Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրադավարական բաց հասարակությունը։

Միեւնույն ժամանակ, մենք կլիմայի փոփոխության եւ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության միջոց պետք է գտնենք։ Դա հեշտ չի լինի»։

Սորոսը նաեւ քննադատել է Թրամփի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը ուզում է բռնակալ լինել, սակայն նրան զսպում է ԱՄՆ սահմանադրությունը։ Նրա կարծիքով՝ Թրամփը չի ներկայացնում բաց եւ ազատ հասարակության արժեքները։

«Դոնալդ Թրամփը կցանկանար բռնակալ դառնալ: Սակայն նա չի կարող լինել դրանցից մեկը, քանի որ Միացյալ Նահանգներում կա սահմանադրություն, որը մարդիկ դեռեւս հարգում են, եւ դա թույլ չի տալիս նրան կատարել որոշ բաներ, բայց սա չի նշանակում, որ նա չի փորձի, քանի որ նա բառացիորեն պայքարում է իր քաղաքական գոյատեւման համար»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ Թրամփը Միացյալ Նահանգների «թուլությունն է»: «Ես հավատում եմ, որ Թրամփը կարող է ինքն իրեն ոչնչացնել, եւ նա գերազանցեց իմ ամենահամարձակ սպասելիքները»,- նշել է Սորոսը։

Կիսվել նյութով