Մամուլ

Ջավախքահայությունը 270 հազար դոլար է փոխանցել համահայկական հիմնադրամին

Ջավախքահայությունը 270 հազար դոլար է փոխանցել համահայկական հիմնադրամին

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է .

«Ի թիվս մեծածավալ հումանիտար և այլ տեսակի օգնության, ջավախահայերն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին մոտ 270 հազար դոլար»:

Նշենք նաև, որ Լոս Անջելեսից դեպի Երևան հատուկ բեռնատար օդանավով գալիս է մի քանի տոննա մարդասիրական օգնություն։

Նվիրված բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող Հայաստան հիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երևան, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։

Share