Աշխարհ

Պուտինը զգուշացում է արել Ռուսաստանի թշնամիներին. Մեզ մտահոգում է մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ

Պուտինը զգուշացում է արել Ռուսաստանի թշնամիներին. Մեզ մտահոգում է մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացում է արել Ռուսաստանի թշնամիներին, որոնք ցանկանում են տեսնել Ռուսաստանի թուլացումը. «Մեզ մտահոգում է մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ»: Այս մասին նա ասել է «Վալդայ» քննարկումների ակումբում իր ելույթի ժամանակ, հաղորդում է Lenta-ն:

«Ամրապնդելով մեր երկիրը, տեսնելով, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում, ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր սպասում են Ռուսաստանի թուլացմանը՝ մեզ մտահոգում է միայն մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ»,-ասել է Պուտինը՝ խոսելով 3 տերությունների մասին, որոնք ստեղծել են հետպատերազմյան աշխարհակարգը:

Խոսքը ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի մասին է: Ռուսաստանին, Պուտինի կարծիքով, «ինչ-որ մեկը փորձում է ոչնչացնել»:

Վլադիմիր Պուտին

Նշենք, որ քիչ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Նա նշել է, որ այսօր այդ հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, և որ երկու կողմերից ակտիվ գործողությունների սկսվելուց ի վեր զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի:

«Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը», – հավաստիացրել է Պուտինը:

«Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ», – շարունակել է Պուտինը ՝ հավելելով, որ օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ղարաբաղի հարցով փոխզիջում գտնելու թեմայով:

Share