ՄամուլՏեսանյութ

Պնդում եմ՝ ճիշտը մեկն է․ Վիտալի Բալասանյանը Քոչարյանին կալանքի տակ պահելը անընդունելի է համարում

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումը Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի երկրորդ մասի վերաբերյալ, որոշեց, որ Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին. ինչպե՞ս եք գնահատում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի այս որոշումը:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ասաց. «Ես առ այսօր անհատապես չեմ պաշտպանել որևէ մեկին, իմ գնահատականները հնչել են երևույթի կապակցությամբ, թե ինչ է կատարվում իրավական դաշտում:  

Համոզված եմ, որ անկախ ամեն ինչից՝ մի օր մեր իրավապահ կամ դատաիրավական համակարգը համարժեք, համապատասխան, ճիշտ լուծում կտա այդ հարցին: Դա ի շահ է մեր երկրին, մեր ժողովրդին, մեր անվտանգությանը, մեր ամեն ինչին, մեր ապագային»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով