Աշխարհ

Պեսկովը նշել է, թե ինչպես կարելի էր խուսափել արյունահեղությունից Ղարաբաղում

Պեսկովը նշել է, թե ինչպես կարելի էր խուսափել արյունահեղությունից Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե կյանքի կոչվեին նախկինում առաջարկված կարգավորման բանաձևերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Բաքուն՝ Թուրքիայի աջակցությամբ հայտարարել է, որ ռազմական մեթոդները՝ ղարաբաղյան խնդրի լուծման համար հնարավոր է համարում, և դրանից ելնելով՝ սկսել է ռազմական գործողություն:

«Դուք գիտեք, որ այդ ռազմական գործողությանը նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և առաջին հերթին Ռուսաստանի կողմից կարգավորման որոշակի բանաձևեր առաջարկելու երկար տարիների փորձերը։ Այդ բանաձևերը գոյություն ունեին, դրանք հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք չաշխատեցին՝ այս կամ այն պատճառով»,-ասել է Պեսկովը։

պեսկով

Նրա խոսքով, «եթե այդ բանաձևերը կյանքի կոչվեին նույնիսկ 2 տարի առաջ, ապա, հավանաբար, այդ արյունալի պատերազմը չէր լինի, և հնարավոր կլիներ խուսափել ավելի քան հազար հայ և ադրբեջանցի երիտասարդների զոհվելուց»:

Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ինչ բանաձևեր են եղել դրանք․ «Ես չեմ կարծում, որ կարող եմ դրանց մասին խոսել։ Հատկապես հիմա դրա կարիքը չկա»,-ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ բոլոր համանախագահ երկրները չեն կիսում Բաքվի մոտեցումը, և բոլոր երկրները փաստարկված պնդել են, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ուղին քաղաքական-դիվանագիտական միջոցներն են:

«Ինչին, ըստ էության, բոլորը փորձում էին դրդել Ալիևին։ Դուք գիտեք, որ բավական աննախադեպ էր 3 նախագահների՝ Պուտինի, Թրամփի և Մակրոնի շատ կաևոր հայտարարությունը։ Առանձին ջանքեր էր գործադրում Ֆրանսիան։ Առանձին ջանքեր էր գործադրում Վաշինգթոնը, բայց ընդհանուր ջանքերին համահունչ։ Դա, հավանաբար, նույնպես մեծ ներդրում է ունեցել կոնսենսուսի հասնելու գործում»,-ասել է նա։

Կիսվել էջում