Մամուլ

Պարեկային ծառայության 31-ամյա պարեկը Toyota-ով բախվել է ԶԻԼ-ին. վերջինս տեղում մահացել է

Պարեկային ծառայության 31-ամյա պարեկը Toyota-ով բախվել է ԶԻԼ-ին. վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 05։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Սևակ Հայրումյանի վարած Toyota Alphard մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։

avtovtar parekyain

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ս. Հայրումյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մաթևոսյանը վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Ս. Հայրումյանը ծառայում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտում՝ որպես պարեկ։

parekayin avtovtar

Նույն վաշտում է աշխատում նաև վիրավոր Ն. Մաթևոսյանը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ԶԻԼ-ը դեպի Երևան ընթանալիս է եղել թույլատրելի հատվածով, երբ Toyota-ն բախվել է ԶԻԼ-ի հետնամասին, այնուհետև առաջ ընթանալով, անցել է ԶԻԼ-ի առջևից և բախվել երկաթե արգելապատնեշին։

Կիսվել նյութով