Մամուլ

Պատվիրատուն ռուսաստանցի հայ մեծահարուստներից է, որը ևս Գավառ քաղաքից է․ նոր մանրամասներ

Պատվիրատուն ռուսաստանցի հայ մեծահարուստներից է, որը ևս Գավառ քաղաքից է․ նոր մանրամասներ

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆո, վարորդի սպանությունը։

Ըստ ոստիկանության` Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանի սպանության մեջ կասկածվող անձը օտարերկրյա քաղաքացի է՝ Ալեքսանդր Բուզմառև, 23 տարեկան։

Ոստիկանությունը դեպքից որոշ մանրամասներ է ներկայացրել` նշելով, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Ռաֆայել Մարդոյանի վրա։

spanutyun krakocner

Մարդոյանի նկատմամբ սա թվով 5-րդ մահափորձի գործն է, մեկ անգամ ԱՄՆ-ում, մեկ անգամ` Մոսկվայում եւ երեք անգամէ Հայաստանում։ 

Երևանի կենտրոնում սպանության վայրը պատահական ընտրված չի եղել. մեր տեղեկություններովՌաֆայել Մարդոյանը միայն տարածքի սրճարաններից մեկն է հաճախել հենց անվտանգության նկատառումներից ելնելով։

Ի դեպ, ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, կրակողը վարձու մարդասպան է եղել, որը մահափորձից հետո լքել է Հայաստանը։ 

Պատվիրատուն էլ ռուսաստանցի հայ մեծահարուստներից է, որը ևս Գավառ քաղաքից է։

Կիսվել էջում