Մամուլ

Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա․ Արայիկ Հարությունյան

Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:

Արայիկ Հարությունյան

Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի:

Ես հավատում եմ»:

Կիսվել էջում