Մամուլ

Պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել․ Հովիկ Աղազարյան

Պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել․ Հովիկ Աղազարյան

«Այն, որ շարասյունը շարունակել է ճանապարհը և կանգ չի առել, ըստ երևույթին, պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, բայց հո չի՞ նշանակում, որ փախան, որովհետև էն, ինչ որ տեղի է ունեցել, դրա համար պետք է պատասխան տան»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մահվան դեպքին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Պետք է նկատել, որ սարսափելի բան է, ամենաանցանկալի բանը, որ կարող է մեր իրականության մեջ պատահել։ Այդուհանդերձ, չպետք է դրա վրա ձեռքերը տաքացնել»,- նկատեց պատգամավորը։

vraert

Նշենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 29-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Կիսվել նյութով