Պայմանագրային զինծառայողի է մեղադրանք առաջադրվել․ ընդունել է ընտրակաշառք ստանալու առաջարկ
Միքայել Սմբատի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք ստանալու համար։
Ըստ մեղադրանքի՝ նա, որպես ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ուսումնական կենտրոնի պայմանագրային զինծառայող, ընդունել է իր մտերիմ Վահան Ստեփանյանի առաջարկը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։
Ընտրակաշառքը վերաբերել է ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի ընտրական իրավունք ունեցող անդամների քվեարկությանը 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում։


