Մամուլ

Չի ստորագրել, որ կոռուպցիոներներն ու երկիրը թալանածները չկալանավորվեն. Դանիել Իոաննիսյան

Չի ստորագրել, որ կոռուպցիոներներն ու երկիրը թալանածները չկալանավորվեն. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծանոթացեք՝ Արմեն Վարդանի Սարգսյան, 2002-ից 2007 թվականներին շարունակաբար խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը՝ ապօրինաբար միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

2013 թվականին խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքն ու, նշանակվելով դեսպան, պետությունից գաղտնի է պահել իր ունեցվածքն ու եկամուտները: 2018 թվականի հունվարին համաձայնվել է Սերժ Սարգսյանի մոտ նախագահ աշխատել:

Իր ինագուրացիայի ելույթի ամենամեծ հատվածը նվիրել է Սերժ Սարգսյանի գովաբանությանը: 2018 թվականի ապրիլի 17-ին հրաժարվել է դատապարտել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակների կիրառումը և, ըստ էության, դատապարտել է հեղափոխությանը հանգեցրած ցույցերը:

Դանիել Իոաննիսյան

2020 թվականին Սահմանադրական դատարան է ուղարկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը և Հրայր Թովմասանին հնարավորություն տվել խանգարել կոռուպցիայի դեմ պայքարին: Օգնել է, որ երկրից թալանված փողերը գաղտնի մնան:

Այսօր էլ չստորագրելով Սահմանադրական դատարան է ուղարկել Դատական օրենսգրքի փոփոխությունները, որ կոռուպցիոներներն ու երկիրը թալանածները չկալանավորվեն ու շարունակեն ազատության մեջ մնալ»:

Կիսվել էջում