Ազատ խոսք

«Չէ, սենց չի լինի… լրիվ աբսուրդի երկիր ենք դարձել. սա չափազանց վատ նորություն է»․ Արման Աբովյան

«Չէ, սենց չի լինի… լրիվ աբսուրդի երկիր ենք դարձել. սա չափազանց վատ նորություն է»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չէ, սենց չի լինի… լրիվ աբսուրդի երկիր ենք դարձել։

Ադրբեջանցիների ինտերնետ տիրույթում են հայտնվել մեր հայրենակիցներից՝ կորոնավիրուսով վարակվածների և կոնտակտավորների տվյալները։

Ավելին քան 3500 անձնական տվյալներ։ Իրականում սա չափազանց, չափազանց, չափազանց վատ նորություն է, որը ցույց է տալիս մեր տեղեկատվական անվտանգության համակարգի խայտառակ խոցելիությունը։

Պետք է հասկանալ և փաստել, որ բոլոր տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու իրավապահ մարմիններն ուղղակի պարտավոր են լրջագույն հետաքննություն իրականացնել և ամենակարևորը՝ կտրուկ վերանայել մեր տեղեկատվական անվտանգության կոնցեպտը, եթե իհարկե Հայաստանի ուժային կառույցները ունեն այդ կոնցեպտը։

Հասկանում ենք, որ սա ավելի դժվար է, քան մարդկանց տուգանել կամ բերման ենթարկել՝ դիմակը չկրելու պատրվակով, սակայն արտահոսքի խնդիրը պետք է շուտափույտ շտկվի»։

Կիսվել էջում