ՄամուլՏեսանյութ

«Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը». Արարատ Միրզոյան

«Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը». Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց հղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Էրդողանի վերջին հայտարարության վերաբերյալ:

«Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է երրորդ երկրներին ու դրանց ինտեգրացիային»,- ասաց նա։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությանը, որ ՀՀ տարածքով անցնող միջանցք ունենալու մասին խոսելիս խնդիր է ոչ թե Հայաստանի, այլ՝ Իրանի դիրքորոշումը։

Նրա խոսքով, շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ներկայացնել ՀՀ դիրքորոշումը, այն է՝ ՀՀ-ն մեծապես ոգևորված է ենթակառուցվածքների ու ճանապարհների ապաշրջափակմամբ։ Բայց դրանք պետք է վերահսկվեն այն երկրների կողմից, որոնց տարածքում գտնվում են:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում