Մամուլ

Ուղղակի խայտառակություն է․ Բելլա Քոչարյանը՝ Աննա Հակոբյանի «զոհեր հանուն ոչնչի» թեզի մասին

Ինչպե՞ս կարելի է հենց այնպես խոսել եւ ասել, որ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ է,  ուղղակի խայտառակություն է։ Այս մասին երեկ՝ մայիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց նրա տիկին Բելլա Քոչարյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «զոհեր հանուն ոչնչի» թեզին։

«Ասացվածք կա, չէ՞, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Ինչպե՞ս կարելի է հենց այնպես խոսել նման բաների մասին՝ խոսքը պիտի հիմնված լինի գործերի վրա, եւ ասել, որ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ է,  ուղղակի խայտառակություն է։

Ինչպե՞ս կարելի է ասել, որ ազգը հերոսներ չի ունենում։ Ինչպե՞ս կարելի է դաստիարակել մեր երիտասարդներին՝ օրինակ չունենալով։ Պատերազմում մեր բոլոր զոհվածները հերոսներ են, և որ դա ոչինչ չէ, սխալ խոսք է, չի կարելի այդպես արտահայտվել։

Ես էլ եմ կարծում, որ խաղաղությունը շատ լավ բան է, ես համոզված եմ, բայց ինչպե՞ս հասնել այդ խաղաղությանը՝ հենց այնպես խոսելո՞վ, թե՞ պատրաստվելով խաղաղությանը։ Իզուր խոսքեր պետք չէ ասել, պետք է աշխատել և մտածել իրոք խաղաղության մասին, բայց՝ ճիշտ ձևով»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի տիկինը։

Կիսվել էջում