ՄամուլՏեսանյութ

Որոշ դիվերսանտներ փորձել են ժայռերը մագլցել, բայց ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով

Որոշ դիվերսանտներ փորձել են ժայռերը մագլցել, բայց ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով

Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Իր ստացած տեղեկության համաձայն՝ մոտ 30 հոգանոց մի խմբավորում չեզոքացվել է, շրջափակման մեջ է ընկել, կորուստներ կրել, ոմանք հասցրել են փախչել, ոմանք ոչնչացված են։

զինվորներ

«Ադրբեջանի դիվերսանտներն ու վարձկանները, կարծես, հատուկ խնդիր ունեն։ Ամեն մի ոչնչացված դիվերսանտի կրծքին Ադրբեջանի դրոշ կա։

Իրենք խնդիր ունեն կոնկրետ, երևի Ալիևը շատ է ուզում սեփական ժողովրդի ոգին բարձրացնել»,- նշեց Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի դրոշի օրն է, և դիվերսանտների խնդիրը հայկական բնակավայրերում ադրբեջանական դրոշի ծածանումը նկարելն է։

Այսօր որոշ դիվերսանտներ ու վարձկաններ նույնիսկ փորձել են Քարինտակի ուղղությամբ և այլ ուղղություններից ժայռերը մագլցել, սակայն ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով՝ նշեց Հովհաննիսյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով