ՄամուլՏեսանյութ

«Ոտով ձեռով առողջ տղա ես, քո տան հարցը դու պիտի լուծես»․ Փաշինյանը գյուղացուն (տեսանյութ)

«Ոտով ձեռով առողջ տղա ես, քո տան հարցը դու պիտի լուծես»․ Փաշինյանը գյուղացուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Այո քարոզարշավի շրջանակներում այցելել է Լոռու մարզ, որտեղ քարոզարշավ է կատարել Գյուլագարակ գյուղում։

Գյուղացիներից մեկը մոտեցավ վարչապետին խնդրով, որ վագոն-տնակում է ապրում:

Վարչապետը արձագանքեց՝

«Էն կնոջ դեպքն ուրիշ ա, քոնը՝ ուրիշ, դու առողջությունդ տեղը, ջահել տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես։

Ես էլ տուն չեմ ունեցել, որտեղից եմ ստեղծել, 24 ժամ աշխատել եմ, ստեղծել: Չեմ ասում՝ պալատներ եմ սարքել, 3-րդ մասում 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել: Մի հատ բան ձեռնարկի, գնա տունդ սարքի, վարչապետն ա՞ քո տունը սարքելու»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում