Ժամանց

Ով է Մխիթար Հայրապետյանի հարսանիքի քավորը

Ով է Մխիթար Հայրապետյանի հարսանիքի քավորը

Այսօր հայտնել է, որ ամբողջ Քաղացիական պայմանագիր կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խնջույքի է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանի հարսանիքն է: Հարսնացուն Լուսի Վանա Կարապետյանն է:

mxitar hayrapetyan

Վերջինս սիրիահայ է: Նա աշխատել է Սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը նախարար էր. ծանոթացել են հենց այդ ժամանակ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հարսանիքի քավորը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն է։

vagharshak hakobyan

Նշենք, որ Վաղարշակ Հակոբյանն ու Մխիթարյան Հայրապետյանը համակուրսեցիներ են եղել; Հավելենք, որ Վաղարշակ Հակոբյանն ամուսնացած չէ։

Նշենք, որ հարսանյաց արարողությունը կկայանա Armenia wine ռեստորանում, իսկ պսակադրությունը՝ Սաղմոսավանքում:

Կիսվել էջում