Շոու-բիզնես

Ով է Թաթայի որդին և ինչու է նա այսքան տարիներ լռել այդ մասին (ֆոտո)

Ով է Թաթայի որդին և ինչու է նա այսքան տարիներ լռել այդ մասին

Tert.am Life–ը գրում է․ Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաերկարակյաց կարիերա ունեցող երգիչներից մեկն է, որի պահանջարկը չի նվազում տարիների հետ։ Ճիշտ հակառակը` նրա հոնորարներն օր օրի բարձրանում են, իսկ շոու բիզնեսի գործընկերները հաճախ քչփչում են, որ նա բավականին թանկ է վարձատրվում երգելու համար։

Չնայած բարձր հոնորարներին` երգչի գրաֆիկը միշտ հագեցած է ինչպես համերգներով, այնպես էլ կորպորատիվներին ելույթ ունենալու հրավերներով։

Թաթան երգում է շատ, իսկ խոսել չի սիրում, թերևս, սա է պատճառը, որ տարիներ շարունակ հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Երգիչը բացառություն է արել Tert.am Life–ի համար և հարցազրույց տվել, որի շրջանակում խոսել ենք ինչպես գործունեության, ռայդերի, այնպես էլ կնոջ և որդու մասին։

-Թաթա, օրերս հայտնի դարձավ Արգենտինայում Ձեր մենահամերգի մասին. տոմսերը սպառվել են մինչև վաճառքի պաշտոնական մեկնարկը։ Անշլագով համերգներ շատ եք ունեցել, սակայն տոմսերի սպառման այսպիսի արագություն Ձեր պրակտիկայում եղե՞լ է։

-Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գալ իմ համերգին։ Այդ փաստը միայն ոգևորվում է ինձ։ Նման բաներ մեր պրակտիկայում էլի են եղել։ Հիմնականում, եթե լինում են անշլագեր, առաջին մի քանի օրվա ընթացքում են տոմսերը սպառվում։

Շատ երգիչների աստղային ժամը առավելագույնը մի քանի տարի է տևում։ Դուք 21 տարի է, ինչ այս ասպարեզում եք և շարունակում եք պահանջված լինել։ Ո՞րն է Ձեր կարիերայի երկարակեցության գրավականը։

-Կարծում եմ՝ Աստված է այդպես կամենում։ Ուրիշ ինչ պատասխան էլ տամ, գլուխ գովել կստացվի։

-Նոր երգ գրելիս հաշվի առնո՞ւմ եք, թե հանդիսատեսն ինչպես կընկալի, թե՞ գրում եք այն, ինչ Ձեր սրտից է բխում։

-Ես մոտավորապես փորձում եմ պատկերացնել, թե ինչ դուր կգա իմ հանդիսատեսին և հետաքրքիր կլինի իրենց։ Եթե իմ սրտի հետևից ընկնեմ, շատ հեռու կգնամ։ Հնարավոր է` իմ անձնական մղումները դուր չգան հանդիսատեսին։

-Ձեր որդին` Ադամը, արդեն 10-րդ դասարան է։ Մասնագիտություն ընտրելու ժամանակն է։ Ի՞նչ խորհուրդ եք տալիս իրեն, ի՞նչ ճանապարհով է ուզում գնալ։

-Դժվարանում եմ խորհուրդներ տալ որդուս, ինքն էլ է դժվարանում  ընտրության հարցում։ Հիմա օտար լեզուներ է սովորում, տեսնենք` ինչ ճանապարհով կգնա։

– Խի՞ստ հայր եք։ Ո՞ր հարցերում և ինչպե՞ս է դրսևորվում Ձեր խստությունը։

-Այո, բոլոր հարցերում եմ խիստ։ Ես ուզում եմ, որ իմ տղան զսպված մարդ լինի։ Մենք երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ դպրոցում չիմանան, թե ինքն ում տղան է, որպեսզի ինքն ավելի հանգիստ ապրի։ Իր լուսանկարներն էլ շատ չեմ լուսաբանել։ Ուզում եմ ինքն ապրի ոչ թե որպես իմ որդի, այլ որպես անհատ։

-Ըստ էության` Ձեր սահմանափակումներն անդրադառնում են նաև Ձեր  կնոջ ու որդու վրա։ Նրանց կողմից դժգոհություններ չե՞ն լինում։

-Լինում են, բայց դրանք մնում են մեր տանը, մեր ընտանեկան խոսակցությունների մեջ։ Կինս և տղաս, երբեմն, ինձ մեղադրում են, բայց ես չեմ ունեցել այդ բախտը` տղայիս ձեռքը բռնած քայլել քաղաքի փողոցներով, մտնել խանութ կամ  սրճարան։ Իհարկե, իմ կինն էլ է ցանկանում, ինչպես բոլոր կանայք, իր ամուսնու հետ թևանցուկ պտտվել քաղաքով, այցելել գեղեցիկ տեղեր, իմ որդին էլ է շատ ուզում, բայց ինչ արած…

-28 տարի է ` ամուսնացած եք։ Բավականին երկար ժամանակ է։ Ո՞րն է երկարատև ու հաջողված ամուսնություն ունենալու գրավականը։

-Սերն ու հարգանքը։ Պատասխանատվությունը Աստծո առաջ։ Ես պատասխան եմ տալու Աստծո առաջ, որովհետև եկեղեցում ասել եմ, որ ամեն ինչին տեր եմ։ Չգիտեմ` սխալվել եմ, թե ոչ, համենայն դեպս, խոստացել եմ Աստծո առաջ և դրա համար պիտի պատասխան տամ մինչև կյանքիս վերջ (ծիծաղում է, հեղ.)։

Թաթայի որդին

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով