ՄամուլՏեսանյութ

Ոստիկանությունն այն ժամանակ ինձ չէր ենթարկվում, այդպիսի լիազորություն ես չունեի. Քոչարյան (Տեսանյութ)

Ոստիկանությունն այն ժամանակ ինձ չէր ենթարկվում, այդպիսի լիազորություն ես չունեի. Քոչարյան

«Հարգելի դատարան, ես չէի պլանավորում ելույթ, ուղղակի պետք է արձագանքեմ տիկին Սեդա Սաֆարյանի հայտարարությանը: Նա ասաց, որ ոստիկանությունն ուղղակի ենթարկվում էր ինձ՝ նախագահին։

Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա գործող Սահմանադրությունը։

Այսօր է ոստիկանությունը ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակ նախագահը չուներ, ուղղակի ծանոթացեք այն Սահամնադրությամբ և ուժի մեջ մտած սահամանդրությունն ամբողջությամբ, իսկ դա եղել է 2007 թվականի խորհրդարանական ընտություններից հետո։

Նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով և նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա հասարակական կարգի և այլ․․․ դա կառավարաության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով