Մամուլ

Ոստիկանությունը պարզաբանել է, ովքեր էին չինական համազգեստով անձինք

Ոստիկանությունը պարզաբանել է, ովքեր էին չինական համազգեստով անձինք

Hraparak.am-ը գրում է․ Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացվող ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը հերթով բերման ենթարկեց ոստիկանական բաժանմունքներ։

Բերման ենթարկողների մեջ են եղել նաև տարօրինակ սև համազգեստով դիմակավորված անձինք, որոնց համազգեստի վրա չինարեն ինչ-որ բաներ էր գրված։

Տեղեկություն տարածվեց, որ այդ չինական համազգեստով դիմակավորված անձինք, որոնք, ի դեպ, բիրտ ուժ կիրառելով էին բերման ենթարկում քաղաքացիներին, ոչ թե ոստիկանության ծառայողներ են, այլ տարբեր օլիգարխների թիկնազորի անդամներ։

ոստիկաններ քաշքշոց

Ոստիկանության լրատվության վարչությունից  այս թեմայով մեր հարցին ի պատասխան՝ տվեցին հետևյալ պարզաբանումը․

«Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին և վերադառնալուց հետո իրենց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառ գրություն կատարել»։

Կիսվել էջում