Մամուլ

Ոստիկանությունը ուժային կառույց է, կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի․ Նիկոլ Փաշինյան

Ոստիկանությունը ուժային կառույց է, կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ.

Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»։

Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, որում, ըստ օգտատիրոջ, ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են մի քանի ոստիկան քաղաքացուն «փռել ասֆալտին»։

Կիսվել նյութով