ՄամուլՏեսանյութ

Ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել Գեղարքունիքում. բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (Տեսանյութ)

Ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել Գեղարքունիքում. բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզում։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում