ՄամուլՏեսանյութ

Ոստիկանական գործողությունները երեկ «Դվին»-ում կայացած Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքից (Տեսանյութ)

Ոստիկանական գործողությունները երեկ «Դվին»-ում կայացած Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքից

ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ հարսանիքից:

Երեկ լուրեր էին տարածվել, թե «Դվին» ռեստորանում քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքի ժամանակ, պարետատունը դադարեցրել է 300 հոգանոց հարսանիքը։ Սակայն, հարսանիքին ներկա է եղել ոչ թե 300, այլ ընդամենը 40 հոգի, ինչը պարետատան որոշման խախտում չէ:

Ի դեպ, հարսանիքը մինչև վերջ կայացել է, քանի որ հարյուրավոր ոստիկանները չեն կարողացել խախտում հայտնաբերել և հիմք գտնել այն արգելելու:

Նշենք նաև, որ հարսանիքին իրենց երաժշտական կատարումներով են հանդես եկել երգիչներ Սարոն, Արամեն, Էրիկը, Արման Հովյհաննիսյանը, Թաթան, Մհեր Արմենիան և այլք։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով