ՄամուլՏեսանյութ

Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը իրենց տան 11-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել

Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը իրենց տան 11-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու փրկարարները Հակոբ Հակոբյան փողոցի 12-րդ շենքի բակում հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 80-ամյա Վոլոդյա Ա.-ն է, ով տանը եղել է կնոջ հետ և կինը մի պահ մտել է լոգարան, իսկ ամուսինը իրենց տան 11-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Կիսվել նյութով