Մամուլ

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխային օրորոցում հայտնաբերել է մահացած

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխային օրորոցում հայտնաբերել է մահացած

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպեր լիազոր Ա․ Թորոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28 օրական Ս․ Է․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն հրավիրված երեխայի 22-ամյա մայրը  հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում ինքը երեխային կերակրել է, ապա պառկեցրել օրորոցում։

Ու 2 րոպե անց տեսել է, որ երեխան անշարժ է, բերանից փրփուր է գալիս, ու պարզել է, որ երեխան մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Share