Մամուլ

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 3-ամյա երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 3-ամյա երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:

Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հոսպիտալ է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը:

shtap ognutyun meqena

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3-ամյա Սաթենիկ Գ.-ն էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննչական բաժին հրավիրված Սաթենիկի մայրը հայտնել է, որ նույն օրը երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Կիսվել նյութով