Մամուլ

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանի հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղան, գիտակցության չգալով, մահացել է

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանի հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղան, գիտակցության չգալով, մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։20-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահամերձ վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գևորգ Ս․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոց է տեղափոխվել «սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում