Մամուլ

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ հարազատները հայտնել են, որ տանը հանկարծամասհ է եղել 3 ամսական երեխան

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ հարազատները հայտնել են, որ տանը հանկարծամասհ է եղել 3 ամսական երեխան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մարտունու բաժին, և հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից իրենց մոտ են տեղափոխել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 3 ամսական Խաչատուր Խ․-ն է։

Ըստ երեխայի հարազատների հայտարարության՝ նա նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, իրենց տանը հանկարծամասհ է եղել։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում