Մամուլ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բեռնատարը մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բեռնատարը մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17։10-ի սահմաններում MAN մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Ուրցալանջ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ 

bernatar vtar

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «ՄիաՇին» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Կիսվել էջում