ՄամուլՏեսանյութ

«Շտապ Արսեն Թորոսյանը պետք է հրաժարական տա. նա ամենավնասատու մարդն է այս կառավարության». Քոչարյան (Տեսանյութ)

«Շտապ Արսեն Թորոսյանը պետք է հրաժարական տա. նա ամենավնասատու մարդն է այս կառավարության». Քոչարյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում միակ ճիշտ որոշումն արտակարգ դրության սահմանումն էր, սակայն այստեղ էլ խնդիրներ ունենք, որովհետև միջոցառումները կատարում են ուղղակի նկարելու և հեռուստացույցով ցույց տալու համար, մի հատ էլ՝ հետն արդարանում, թե ամբողջ աշխարհում է վիճակն էսպիսին։

«Տղանե՛ր և աղջիկնե՛ր, ամբողջ աշխարհում էդպես չէ. փաստը մեր հարևան Վրաստանն է… Նիկոլ Փաշինյանը, որը սիրում էր ժողովրդական խոսքեր օգտագործել, եթե լիներ այս պարագայում ընդդիմադիր պատգամավոր, կասեր՝ իշխանությունը գործում է «Էշ մի սատկի, գարուն կգա» սկզբունքով»,- ասաց Քոչարյանը։

Քաղտեխնոլոգն իշխանության հայտարարությունների և գործողությունների միջև հակասությունները փաստող թարմ օրինակ բերեց՝ Կառավարության երեկվա դիմակներով անցկացրած նիստը և Արցախ մեկնած ՀՀ պաշտոնյաների մասնակցությամբ համացանցում հրապարակված լուսանկարը, որտեղ որևէ մեկը դիմակով չէր։

Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արդեն անդրադարձել է համացանցում շատ քննարկված այդ լուսանկարի պատմությանը և նշել, որ Հայաստանում և Արցախում գործում են իրավական տարբեր ռեժիմներ ու պարետի տարբեր որոշումներ, Քոչարյանը պատասխանեց.

«Ինչո՞ւ, էստեղ կորանավիրուս է, էնտեղ թագավարա՞կ. ի՞նչ տարբերություն։ Ալեն Սիմոնյանին պետք է ասեմ, որ կորոնավիրուսը, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, թքած ունի իրավական ռեժիմի վրա»։

Ըստ Քոչարյանի՝ իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է եկել, և, եթե մինչև կորոնավիրուսի տարածումն արդեն իսկ դրա ծիլերը կային, ապա կորոնավիրուսն այդ տեմպն արագացրեց:

«Հեղափոխությունից հետո, փոխարենը գնային համակարգային աշխատանքի, իրենք մոռացան, արդեն կոմֆորտի զոնայում են գտնվում, ցպահանջ ապրում են»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ, թեև, ըստ Փաշինյանի լոզունգների, ինքը պերմանենտ հեղափոխական է, որը վատ է, սակայն փաստացի դա այդպես չէ։

Քաղտեխնոլոգի փոխանցմամբ՝ իշխանությունն իր սխալ քայլերի արդյունքում եկել հասել է այնտեղ, որ բացի իրենից՝ կասկածում են ամեն մեկին, անգամ՝ իր հետ քայլածներին, և դավաճաններ կանվանի նաև այն մարդկանց, որոնք որոշեն, օրինակ, դուրս գալ ԱԺ «Իմ քայլը» դաշինքից։

«Ես սպասելու եմ այն պահին, երբ դավաճաններն իր շրջապատում ավելի շատ լինեն, քան ոչ դավաճանները։

Ի դեպ՝ նա նախանշեց նաև դրա հավանականությունն ու ժամկետները, երբ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ինքը միայնակ խաղացող է եղել, իսկ դա նշանակում է, որ ինքը ենթադրում է՝ կարող է միայնակ մնալ ու գնալ մինչև վերջ։

Ավելի վաղ էլ գրել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայությանն էլ հրահանգի սատանաներ փնտրել հենց »Իմ քայլում»»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ չբացառելով արտակարգ ներքաղաքական զարգացումներն ու արտահերթ ընտրությունները։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել էջում