Շոու-բիզնես

Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին «բոմժանոց» էր. Լալա Մնացականյան

Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին «բոմժանոց» էր. Լալա Մնացականյան

Armlur.am-ը գրում է․ Սեռական դաստիարակություն պետք լինի, բայց դա պետք է լինի մեր ազգային մենթալիտետից ելնելով։ Մենք ֆրանսիացի, եվրոպացի չենք, որպեսզի կարողանանք դա մի անգամից ընդունել, հասկանալ, իհարկե պետք է սեռական դաստիարակությունը, բայց դա պետք է անել շատ զգույշ, նրբորեն, դանդաղ, այնպես, ինչպես դասավանդվում է Եվրոպայում։

Ես նույնիսկ հիշում եմ դեռ մեր ժամանակ, երբ անցնում էինք կենսաբանություն, անատոմիայի դասերն անցնում էր բավական քողարկված, դրա համար պետք է տեղայնացվի եւ լավ մշակվի։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականյանը՝ անդրադառնալով «Լանզարոտեի կոնվեցիայի» վավերացմանը, մեր ազգային, ավանդական առանձնահատկություններին ու ընկալմանը։

«Մեր երկրի համար դա տաբու է, եւ դա մի անգամից բացելով՝ կունենանք իր վատ հետեւանքները, դրա համար պետք է մոտենալ խելացի եւ գրագետ»,-նշել է նա։

Լալա Մնացականյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է նաեւ երկրում կատարվող ներքաղաքական խնդիրների, տնտեսական կոլապսի հնարավոր առաջացման մասին։

Ըստ նրա՝ բոլոր տարիներին էլ Ազգային ժողովներում ծեծկռտուք եղել է, իսկ նախորդ Ազգային ժողովում ծեծռկտուք չի եղել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մեծամասնությունը Հանարապետական կուսակցությունն էր, եւ այնտեղ այնպիսի կլան ու իշխանություն էր, որ չէին համարձակվի ծեծկռտուք սարքել։

«Հետո դրան կարելի՞ էր այդքան տեղ տալ, այդ ո՞ր մի պառլամենտում նման ծեծկռտուք չի եղել, մի հատ պառլամենտ ցույց տվեք, թեկուզ ամենաքաղաքակիրթ երկրներից, նման երկիր գոյություն չունի, մանավանդ մեծամասնությունը տղամարդիկ են, կանայք ավելի զուսպ են, դրա համար պառլամենտում պետք է կանայք նստեն (կատակում է)։

Բավական է մի երկու հայհոյանք, ու ծեծկռտուքը պատրաստ է, եւ ծեծկռտուք էլ չի եղել, այլ քաշքշոց, իհարկե տգեղ երեւույթ է, բայց բոլոր երկրներին էլ բնորոշ է։ Եվ դա ազգային հարց դարձնելն իմաստ չունի։ Մենք երկու ամիս մեր գազի գումարը չենք վճարել , եւ չեմ կարծում՝ նախկին իշխանությունների ժամանակ նման հնարավորություն կտրվե՞ր: Եթե դա լիներ, նախորդ իշխանության օրոք երեւի գազի գինը եռապատկվեր»,-ընդգծել է մեր զրուցակիցը։

Դերասնուհու խոսքով՝ հեղափոխության ժամանակ հնչած այն բոլոր խոստումները, որ տվել է ներկայիս իշխանությունը, մասնավորպես ՝ երկիրը կեղեքողները, թալանողները, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, որը չգիտես՝ ինչ-ինչ պատճառներով ձգձգվում են։

«Այն, որ Կառավարությունն ուշացնում է իր խոստումները, եւ այն, որ ինքը բավական երկարացրեց եւ Սահմանադրության փոփոխությունները, որ հիմա այսպիսի խնդիրների առաջ ենք կանգնում, եւ այն մարդիկ, ովքեր իսկապես պետք է պատասխան տային, ձգձգվում է։

Մարդիկ, ովքեր Հայաստանը կանգնեցերել են այս «Կռախի» առաջ, թե աշխարհը կոլապսի մեջ է ընկնում, ապա մենք ընդհանրապես շատ վատ վիճակում կհայտնվենք, որովհետեւ աղքատ եւ հետամնաց երկիր ենք՝ 25 տարվա ազգադավ կառավարման հետեւանքով:

Այս Կառավարությունն ուշացնում է նրանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Զարմանալի է, երբ Սահմանադրությունը միանգամից չփոխեցին, չեմ հասկանում՝ ո՞վ, ի՞նչ, ո՞նց արեց, այդ ի՞նչ կատարվեց․․․․Մենք երկու տարում չաղքատացանք, այդ հարուստ երկիրն աղքատության երեք նախագահները հասցրին: Դա այնքան բացահայտ է՝ ինչպես են երկիրը թալանել ու կեղեքել, որ դրա մասին նույնիսկ խոսել չարժե։

Սովետական միության ժամանակ Հայաստանն ամենահարուստ պետությունն էր: Այն աստիճան ծախեցին, աղքատացրին, տվեցին ռուսների ձեռքը՝ սահմանից սկսած, գազի գնից դուրս եկած։ Հիմա տկլոր, աղքատ երկիր ունենք, ու չգիտեմ, թե սա ոնց պետք է ուղղվի։ Ամբողջ մի կյանք տվեցինք, որ այն հարուստ Հայաստանից դառնա մի բուռ երկիր։

Այո, պետք է սխալներն ասել, այն խոստումները ձգձվում են , չէ որ խոսք ես տվել , ուրեմն պարտավոր ես անել, եւ այդ ձգձգումը բերում է շատ նյարդային վիճակի։ Ես չգիտեմ՝ ո՞ր մի նորմալ սթափ ուղեղի տեր մարդը կասի՝ լավ են արել, որ թալանել են։ Ղարաբաղին այնքան աղքատ էին պահում, ես եմ եղել այդ տարիներին այնտեղ:

Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին «բոմժանոց» էր, իսկ Ստեփանակերտը մարդիկ իրենց ատամներով էին պահում, այդքան հայրենասեր ժողովուրդ չկա աշխարհում, թե ինչպես են սիրում ու փայփայում իրենց հողը: Իսկ իրենք աղքատացրին, բոլորին թալանեցին եւ հիմա բերանները բացել մեծ-մեծ խոսում են, թե չեք ամաչում իրար ծեծում եք: Ուրեմն դուք երկիրը սպանեցիք, կոտորեցիք, չամաչեցի՞ք»,-նշել է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօրվա ղեկավարության միակ սխալն այն է, որ ասում է ու չի անում, պետք ասել ու անել, կամ ընդհանրապես չասել․ «Դու մեզ խոստացել ես՝ երկիրը կեղեքողները պետք է պատասխան տան: Վերջ՝ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Կիսվել նյութով