Մամուլ

Շիրակի մարզում մայրը կախված է գտել 21-ամյա որդուն. նա 6 ամիս առաջ էր զորացրվել

Շիրակի մարզում ՝ Մեծ Սեպասար գյուղում, հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. մայրը 21-ամյա որդուն կախված է գտել գոմում: Այս մասին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Դատախազը պատմեց, որ տղան 6 ամիս առաջ է զորացրվել բանակից: Մայրը որդուն գտել է ինքասպան լինելուց երկու ժամ հետո:

Մինչ այդ նա հոր հետ շինարարական աշխատանքներ է կատարել: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն:

Կիսվել նյութով