ՄամուլՏեսանյութ

Շինարարական աշխատանքների կարգը՝ գերեզմանատներում. մանրամասներ

«Լինում են դեպքեր, երբ տապանաքարեր են գողանում գրված, հետո մաքրում և վաճառում են: Սովորական քաղաքացին դա չի կարող անել»,- ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Հրաչյա Նազարյանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի համայնքային գերեզմանատներում շինարարական աշխատանքների ընթացքում այլ դեպքեր էլ են բացահայտվել: Դրանք հիմնականում կատարվում են գիշերային ժամերին:

Քաղաքացիները, որոնք վարպետներ են գտնում նորոգման համար, հաճախ չեն էլ ենթադրում, թե ինչպես են աշխատում շինարարները: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը խնդիրը լուծելու համար նախաձեռնեց փոփոխություններ:

Տարեվերջին ավագանին հաստատեց գերեզմանատներում շինարարական աշխատանքներ իրականացնելու նոր կարգը:

Կիսվել էջում