ՄամուլՏեսանյութ

Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստի (Տեսանյութ)

Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստի (Տեսանյութ)

Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ 49-ամյա տղամարդը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով։

Օգոստոսի 11-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 49-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ տուժողը Կարմիր Բլուրի փողոցից էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները մեկնեցին նշված փողոց, ճշտեցին` դեպքը որտեղ և ինչ հանգամանքներում է եղել:

vostikanutyun uaz

Պարզվեց, որ տղամարդուն Կարմիր Բլուրի փողոցի իր տանը դանակահարել էր Ներքին Չարբախի 31-ամյա մի բնակիչ: Դանակահարողը, որ տուժողի կնոջ որդին էր՝ նախկին ամուսնուց, մարմնական վնասվածք պատճառելուց հետո դիմել էր փախուստի։

Հաղարդումից մեկ ժամ անց Ներքին Չարբախի 5-րդ փողոցում կասկածյալը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 31-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով